_____ԲԱՐԵՎ Гость | RSS ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ԳՐԱՆՑ | Вход / ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 14.07.2025, 08:38___/
ՑԱՆԿ
Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 27 » ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՆ…
15:24
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՆ…
  Այս տարի լրանում է հայ ազգային դասական երաժշտության հիմնադիր` Կոմիտասի ծննդյան 140 ամյակը:
   Հայ ժողովրդի պատմության մեջ Նա հայտնի է իբրև ազգային երաժշտական արվեստի չգերազանցված գիտակ, ով ճանապարհ է հարթել իսկական ժողովրդական -ազգային ուղղության համար:           Երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, խմբավար, սրնգահար, մանկավարժ. բեղուն է եղել նրա գործունեությունը: Կոմիտասը հավաքել և գրի է առել հազարավոր ժողովրդական երգեր, ուսումնասիրել եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը` համարելով դրանք «քույր-եղբայր»: Զբաղվել է նաև հայկական նոտագրության ուսումնասիրությամբ:
  Ցավոք, հանճարեղ երաժիշտի ստեղծագործական արգասավոր ուղին կարճատև էր: Նա իր բազմահազար հայրենակիցների հետ «նահատակվեց» 1915 թ-ի Եղեռնի ժամանակ` հոգեկան խոշոր ցնցումներից կորցնելով հոգու և մտքի հավասարակշռությունը:      Կոմիտասը մեծություն է, ումից լուսավորվել և դեռ լուսավորվելու են շատ սերունդներ…  

Դու Վարդապե՞տ:
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու`մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի
Եվ ակոսն ու խորունկ առն ես,
Եվ մատընտիր սերմը նրա,
Եվ խոստումը գալիք բերքի…
Պ. ՍԵՎԱԿ

                              ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ  ՀԻՇՈՒՄ  ԵՆ…       
  Մայիսի 17-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ մի հիանալի նախագիծ, որի գեղարվեստական ղեկավարն էր արվեստագիտության թեկնածու, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար ԱՐԱՄ  ԱՎԵՏՅԱՆԸ: Համերգի ամբողջ ընթացքում դահլիճը լեփ-լեցուն էր, որտեղ մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Հնչեցին Կոմիտասի տարբեր ստեղծագործություններ («Ծիրանի ծառ», «Մոկաց Միրզա», «Դլե յաման» և այլն):Դաշնակահարին նվագակցում էին Ջեմմա Աբրահամյանը (ջութակ) ,Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ) և Ավագ Մարգարյանը (բլուլ): Համերգին մասնակցում էին նաև Լուսինե Մկրտչյանը (սոպրանո) ու "Cantus” վոկալ անսամբլը:  
   Սա թվով 5-րդ համերգն է, որ Արամը կազմակերպում է որպես գեղարվեստական ղեկավար և նախագծի հեղինակ: 1-ինը 2003 թ-ին էր (Ամանորի համերգ), 2-րդը` 2004-ին (Բախի և Ռախմանինովի թեմաներով), 3-րդը `  2005-ին (Մեծ Եղեռնի 90 ամյա տարելիցին նվիրված համերգ), իսկ 4-րդը 2008-ին`  (նվիրված էր Արամ Խաչատրյանի 105 ամյա հոբելյանին): Վերջին համերգը յուրօրինակ էր, որովհետև նվիրված էր Հայ երգի Վեհափառի 140 ամյա տարելիցին: ԱՐԱՄ ԱՎԵՏՅԱՆ -Ես նման իրադարձությունը չէի կարող անտեսել:    
   Երեկոյի ընթացքում հնչում են բազում հետաքրքիր ստեղծագործություններ` հոգևոր ու աշխարհիկ թեմաներով, այդ թվում նաև երկու պրեմիերա: Առաջին անգամ Հայաստանում ներկայացվում է «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը, որի փոխադրումը կատարել ենք ես, Էմմանուել Հովհաննիսյանը  և  Ջեմմա Աբրահամյանը: Մյուս կատարումը հատված է Կոմիտասի պատարագից, որը կոչվում է «Խորհուրդ  խորին»: Այդ կատարումը փոխադրել ենք ջութակի և դաշնամուրի  համար:
  Համերգի ժամանակ հնչեց նաև Կոմիտաս վարդապետի ձայնը, որը ձայնագրվել է 1912 թ-ին Փարիզում: Բացի այդ` համերգից առաջ բաժանվեցին բուկլետներ, որպեսզի բոլոր մասնակիցները ծանոթանան Կոմիտասի ստեղծագործական կյանքին և արտահայտած մտքերին: Այդ ամենը  կարևոր էր հատկապես երիտասարդների համար, քանի որ շատ-շատերը չեն ճանաչում Կոմիտասին:  ԱՐԱՄ ԱՎԵՏՅԱՆ -Երիտասարդների համար նախ պետք է ճիշտ և գրագետ մատուցվեն ստեղծագործությունները: Մենք անգամ մուտքի տոմսեր ենք բաժանել Երևանի պետական` Բժշկական և Ճարտարագիտական համալսարաններում: Ուսանողները շատ են հետաքրքրվում համերգներով, պարզապես հաճախ տոմսերը բավականին թանկ են լինում: Դրա համար այդ ամենը հաշվի ենք առնում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելիս:  
   Համերգը հիմնականում կազմակերպել է գեղարվեստական ղեկավարը, բայց նաև կան անձինք և կազմակերպություններ, ովքեր աջակցել են: ԱՐԱՄ  ԱՎԵՏՅԱՆ -Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանը, «Ժպիտ» ակումբի նախագահ` Գարիկ Իսրայելյանին, տիկին Իրինա Խաչատրյանին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ բաժնի ասպիրանտ` Կարեն  Զոհրաբյանին և «Շողակաթ» հեռուստաընկերությանը: Ունենք նաև ինֆորմացիոն հովանավորներ.ՎԷՄ ՌԱԴԻՈ-ն  և  ԱՌԻԹ.am-ը :  
   Արամը մոտ երեք ու կես  տարի է Հայաստանում չէր. սովորում էր Լոնդոնի Արքայական ակադեմիայում: Վերադառնալով  այստեղ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստեղծեց նոր դասախոսություն և արդեն ունի 68 ուսանող: Այդ ուսանողներից ընտրում է լավագույններին, որոնց հետ կգնա մարզեր համերգների, քանի որ այնտեղի հանդիսատեսն էլ բավականին կարոտ է դասական   երաժշտությանը: ԱՐԱՄ  ԱՎԵՏՅԱՆ -Հունիս-հուլիս ամիսներին իմ մագիստրոսական խմբի հետ մեկնելու ենք մարզեր (Գյումրի, Կապան, Գորիս, Վանաձոր և այլն) համերգային շրջագայության: Տարվա վերջին էլ կլինի մեկ համերգ  Պետական ֆիլհարմոնիկ  կամ Կամերային նվագախմբերի հետ` նվիրված Բախին: Իսկ օգոստոսին մեկնելու եմ Իտալիա` միջազգային դաշնակահարների մրցույթին, որտեղ հանդես եմ գալու որպես ժյուրիի անդամ: Արդեն 3-րդ տարին անընդմեջ այնտեղ ներկայացնում եմ Հայաստանը:       

                                                                               ԱՐՄԱՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Категория: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 785 | Добавил: ARMANKARAPETYAN | Теги: Komitas, ԿՈՄԻՏԱՍ, Պ. ՍԵՎԱԿ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ՕՐԱՑՈՒՅՑ
ՖԱՆՀԻԹԵՐ [0]
ԶԱՅՆԱԴԱՐԱՆ [0]
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [2]
ԱՖԻՇ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ [0]
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ [0]
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ [0]
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏԱԱՐՎԵՍՏ [0]
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՖՈԼԿԼՅՈՐ [0]
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ (ՌԱԲԻՍ) [0]
ԴԵՂԻՆ ԷՋԵՐ [1]
ԱՖԻՇ [0]
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2010  »
ԵՐԿ ԵՐ ՉՐ ՀՆ ՈՒՐ ՇԲ ԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
free counters
____ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ' ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ © 2025Хостинг от uCoz _____/