ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ «ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»
Սեպտեմբերի 20-ին «դիսկ պլանետ» խանութ-սրահում տեղի ունեցավ ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանի ԱՐՇԱԼՈՒՅՍ ձայնասկավառակի և նույնանուն տեսասկավառակի շնորհանդեսը: Վերջինին ներկա էին երիտասարդ երգչուհու բազմաթիվ երկրպագուներ, ովքեր շտապում էին ձեռք բերել յուրահատուկ դիզայնով և մեծ բովանդակությամբ ձայներիզները: Շնորհանդեսն իրենց ներկայությամբ զարդարել էին նաև Դավիթ Ամալյանը, Աղասի Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Ռուբեն Սասունցին, Համլետ Գևորգյանը, Լեյլա Սարիբեկյանը և այոք, ովքեր իրենց բարեմաղթանքներն ու գովեստի խոսքերը հղեցին երգչուհուն: Մասնակիցների ոգևորությունը հասել էր գագաթնակետին. նույնիսկ օտարերկրյա զբոսաշրջիկները շուրջպար էին բռնել Գոհարի անզուգական երգերի ներքո:
«Հելնիմ սարը Սիփանա», «Արշալույսը նորեն բացվավ», «Սասնա աղջիկ»… այս և մի շարք այլ գեղեցիկ կատարումներ իրենց տեղն են գտել Գոհար Հովհաննիսյանի նոր «Արշալույս»-ում:  
 

|